Ֆրիդրիխ Մերցը Թուրքիա կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում Անկարայում հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիա կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Այցի շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը, միգրացիոն և անվտանգության հարցեր։
Հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ Թուրքիան տեսնում է որպես Եվրամիության մերձավոր դաշնակից և ցանկանում է զարգացնել երկկողմ տնտեսական հարաբերությունները։
«Մենք ցանկանում ենք շարունակել պարզեցնել ճանապարհը դեպի Եվրոպա»,- ասել է Մերցը։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Թուրքիան և Գերմանիան մեծ ներուժ ունեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, և կողմերը պետք է կենտրոնանան համատեղ նախագծերի վրա։
«Հաշվի առնելով Եվրոպայում անվտանգության իրավիճակը՝ մենք պետք է հետևում թողնենք պաշտպանական արդյունաբերության արտադրանքի գնման հետ կապված խնդիրները և կենտրոնանանք համատեղ նախագծերի վրա»,- ասել է Էրդողանը։