Ֆրիդրիխ Մերցը սխալ է համարում ԱՄՆ-ի որոշումը՝ ապրիլի 11-ին չեղարկել ռուսական նավթի գնումների վրա պատժամիջոցները
Ֆրիդրիխ Մերցը սխալ է համարում ԱՄՆ-ի որոշումը՝ ապրիլի 11-ին չեղարկել ռուսական նավթի գնումների վրա պատժամիջոցները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սխալ է անվանում ԱՄՆ-ի որոշումը՝ մինչև ապրիլի 11-ը չեղարկել ռուսական նավթի գնման դեմ սահմանված պատժամիջոցները։ Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա ճնշումը պետք է ուժեղացվի։

«Ցավալի է, որ Ռուսաստանը դեռևս բանակցությունների ցանկություն չի հայտնում։ Հետևաբար, մենք պետք է ուժեղացնենք ճնշումը Մոսկվայի վրա։ Ուզում եմ հստակ լինել. պատժամիջոցների մեղմացումը հիմա, որևէ պատճառով, մեր կարծիքով սխալ է։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Իրանում պատերազմը մեզ չի վախեցնի և չի շեղի մեր ուշադրությունը», – հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ իրեն հետաքրքրում է, թե ո՞ր գործոններից ելնելով է Վաշինգտոնը կայացրել պատժամիջոցների չեղարկման որոշումը։

«Ներկայումս խնդիրը կապված է գների, այլ ոչ թե մատակարարման հետ։ Այս առումով ինձ հետաքրքիր է, թե էլ ի՞նչ գործոններ են ստիպել ԱՄՆ կառավարությանը կայացնել այս որոշումը», – ասել է Մերցը։

Տեղեկության համար՝ ԱՄՆ-ը մինչև ապրիլի 11-ը չեղարկել է ռուսական նավթի գնման պատժամիջոցները։ Ինչպես պարզաբանել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը, ԱՄՆ-ը երկրներին թույլ է տվել գնել նավերի վրա արդեն բարձված պատժամիջոցային ռուսական նավթն ու նավթամթերքը։