Ֆրիդրիխ Մերցը ողջունում է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը և կոչ է անում երկու կողմերին պահպանել համաձայնագիրը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխը ողջունում է Իսրայելի և Իրանի միջև հրադադարը և կոչ է անում երկու կողմերին հարգել համաձայնագիրը։
Մերցն ասել է, որ եթե Իսրայելի և Իրանի միջև իսկապես հրադադար կնքվի, դա Մերձավոր Արևելքը և ամբողջ աշխարհն ավելի անվտանգ կդարձնի։
«Եթե այս հրադադարը հաջող լինի Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վճռական ռազմական հարվածներից հետո, դա շատ դրական զարգացում կլինի։ Այն Մերձավոր Արևելքը և ամբողջ աշխարհն ավելի անվտանգ կդարձնի», – ասել է Գերմանիայի կանցլերը։
Մերցը կոչ է արել և՛ Իրանին, և՛ Իսրայելին հարգել համաձայնագիրը։
«Այսօր Հաագայում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, մենք մեր ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ կքննարկենք, թե ինչպես կարելի է իրավիճակը հետագայում կայունացնել», – ասել է Մերցը։