Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կայցելի Միացյալ Նահանգներ և կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է գերմանական Die Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության պաշտոնյային։
Այցը նախատեսված է մարտի 3-ին։ Առաջնորդները աշխատանքային հանդիպում կանցկացնեն Օվալաձև աշխատասենյակում։
Գերմանական կառավարության պաշտոնյայի խոսքով՝ Դոնալդ Թրամփը և Ֆրիդրիխ Մերցը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, անվտանգության հարցերը և առևտրային վեճերը։
Հրապարակման մեջ նշվում է, որ Գերմանիան Միացյալ Նահանգներից «պարզաբանման» է սպասում իր սակագնային քաղաքականության վերաբերյալ։