Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է մասնակցի Պուտինի և Թրամփի օգոստոսի 15-ին նախատեսված հանդիպմանը
Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է մասնակցի Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը օգոստոսի 15-ին: Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ այս հարցի շուրջ։
«Մենք ինտենսիվորեն պատրաստվում ենք այս հանդիպմանը եվրոպական մակարդակով՝ ԱՄՆ կառավարության հետ միասին: Մենք հույս ունենք և ենթադրում ենք, որ Ուկրաինայի կառավարությունը, նախագահ Զելենսկին կմասնակցեն այս հանդիպմանը», – ասել է Մերցը։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերի խոսքով, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար անհնար է տարածքային հարցեր քննարկել առանց Ուկրաինայի և եվրոպացիների։
«Ամեն դեպքում, մենք չենք կարող համաձայնվել, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տարածքային հարցերը պետք է քննարկվեն կամ լուծվեն առանց եվրոպացիների և ուկրաինացիների: Կարծում եմ՝ ԱՄՆ կառավարությունը նույնպես տեսնում է դա, այդ իսկ պատճառով կա այդքան սերտ համակարգում», – ասել է Մերցը։
Մերցը նշել է, որ ուրբաթ Ալյասկայում տեղի ունեցածը չպետք է անհետևանք մնա: Նրա խոսքով՝ սա անպայման պետք է հետևանքներ ունենա։
«Կամ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ, կամ էլ Ռուսաստանի կողմից այն բանի միջոցով, որ այս պատերազմը չի կարող շարունակվել», – ասել է Մերցը։
Բացի այդ, Գերմանիայի կանցլերը հույս հայտնեց, որ հանդիպումը կհանգեցնի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում կրակը դադարեցնելու որոշման կայացմանը։