Ֆրիդրիխ Մերցը իր առաջին միջազգային այցի շրջանակում կայցելի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի Դոնալդ Թրամփին

13:45, 04.06.2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր առաջին միջազգային այցի շրջանակում կայցելի Վաշինգտոն։ Այս մասին տեղեկացնում է «Դոյչե Վելե» գործակալությունը։

Ֆրիդրիխ Մերցը հունիսի 5-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Մեդիայի տվյալներով՝ Գերմանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմը ավարտելու և մաքսային տուրքերի թեմաները։

Նմանատիպ