Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան ներկայումս չի քննարկում Ուկրաինա զորքեր տեղակայելու հարցը, քանի որ Ռուսաստանի հետ հրադադարի հասնելը մնում է գերակա խնդիրը

13:35, 19.05.2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան ներկայումս չի քննարկում Ուկրաինա զորքեր տեղակայելու հարցը, քանի որ Ռուսաստանի կողմից հրադադարի ռեժիմի հաստատումը մնում է գերակա խնդիր։ Մերցը հայտարարությունն արել է Ալբանիայում կայացած գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

Մերցն ասել է, որ խաղաղ կարգավորման ցանկացած ծրագիր պետք է ներառի բանակցությունների հստակ ձևաչափ և Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքներ։

«Հաջորդ քայլը պետք է լինի խաղաղության բանակցությունների ձևաչափի, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հնարավորության պարզաբանումը», – ասել է Մերցը։

Նա ընդգծեց, որ եվրոպական զորքեր տեղակայելու հարցը այս փուլում վաղաժամ է։

«Այս պահին այս մասին խոսելու ոչ մի պատճառ չկա, մենք դրանից շատ հեռու ենք։ Մենք ուզում ենք, որ զենքերը դադարեն աշխատել, սպանությունները դադարեցվեն… Սրանք այն հարցերն են, որոնց վրա մենք հիմա կենտրոնացած ենք, և ուրիշ ոչնչի վրա», – ասել է Գերմանիայի կանցլերը։

Նմանատիպ