Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի արագ ավարտի նշաններ չի տեսնում

22:15, 21.05.2025

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի արագ ավարտի նշաններ չի տեսնում։ Գերմանիայի կանցլերն այս մասին խոսել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։

«Այս պահին չկա որևէ նշան, որ այս պատերազմը արագ կավարտվի», – ասաց Մերցը։

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը նշեց, որ մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ առնվազն հակամարտության կողմերը կկարողանան հավաքվել Վատիկանում կառուցողական բանակցությունների համար։

Մերցը շեշտեց Գերմանիայի «ակտիվ, աջակից և ուժեղ» դերի կարևորությունը խաղաղապահ ջանքերում։

Նմանատիպ