Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն։ Սա Մերցի առաջին այցը կլինի ԱՄՆ պաշտոնը ստանձնելուց հետո։
Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայի կանցլերը հունիսի 5-ին կհանդիպի ԱՄՆ նախագահի հետ, որից հետո առաջնորդները մամուլի ասուլիս կանցկացնեն լրատվամիջոցների համար։
Առաջնորդները կքննարկեն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և առևտրային հարցեր։