Ֆրիդրիխ Մերց. Զելենսկու այցը ԱՄՆ չանցավ այնպես, ինչպես հույս ուներ Ուկրաինայի նախագահը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ չի ընթացել այնպես, ինչպես Ուկրաինայի նախագահը ակնկալում էր։
Մերցը նշել է, որ այս այցը ցույց տվեց, թե որքան կարևոր է եվրոպական օգնությունը Ուկրաինայի համար։
Նրա խոսքով՝ Զելենսկու և Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո ինքը Ուկրաինայի նախագահի հետ երկարատև հեռախոսազրույց է ունեցել։
«Այցը չի ընթացել այնպես, ինչպես Զելենսկին էր հուսով։ Կարծում եմ՝ կարող եմ այդպես ասել», – ընդգծել է Մերցը։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ այս իրավիճակը եվրոպական աջակցությունն ավելի կարևոր է դարձնում, քանի որ պատերազմը կարելի է ավարտել միայն Ուկրաինայի ռազմական ուժով։
Նա նաև հայտարարել է, որ պատրաստվում է աշխատել Ուկրաինային ֆինանսական, քաղաքական և, իհարկե, ռազմական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Մերցը շեշտել է, որ Ուկրաինայի համար կապիտուլյացիան տարբերակ չէ, քանի որ դրան կհաջորդի ռուսական հարձակումը եվրոպական որևէ երկրի վրա։