Ֆրիդրիխ Մերց. Ուկրաինան մարդասիրական էներգետիկ ճգնաժամի եզրին է
Ուկրաինան գտնվում է մարդասիրական էներգետիկ ճգնաժամի եզրին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Փարիզում «Կամավորների կոալիցիային» ուղղված իր ելույթում։
Ըստ Գերմանիայի կանցլերի՝ Պուտինը չի ձգտում հրադադարի պատերազմի չորրորդ ձմռանը, այլ հրամայել է մինչ օրս Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամենամեծածավալ հարձակումները։
Մերցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը փորձում է դադարեցնել պատերազմը, սակայն դա հնարավոր է միայն այն պայմանով, որ այս անգամ Ուկրաինան իրական անվտանգության երաշխիքներ ստանա ԱՄՆ-ից և Եվրոպայից։
Ձեր տեղեկության համար՝ այսօր Փարիզում կկայանա «Կամավորների կոալիցիայի» առաջնորդների հանդիպում, որտեղ պետք է որոշվեն կոալիցիայի անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար։