Ֆրիդրիխ Մերց. Մենք կոչ ենք անում Իսրայելին զերծ մնալ Արևմտյան ափին շինարարությունից, որը կբարդացնի երկու պետությունների սկզբունքի իրականացումը
Ֆրիդրիխ Մերց. Մենք կոչ ենք անում Իսրայելին զերծ մնալ Արևմտյան ափին շինարարությունից, որը կբարդացնի երկու պետությունների սկզբունքի իրականացումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելի կողմից Երուսաղեմից արևելք՝ Արևմտյան ափին, նոր բնակավայրերի կառուցումը որակել է որպես «մեծ սխալ»։

Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը կոչ է անում Իսրայելին զերծ մնալ նման քայլերից։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ E1 նախագծի առաջխաղացումը կբարդացնի երկու պետությունների սկզբունքի իրականացումը։

Ձեր տեղեկության համար, Իսրայելը E1 նախագծի շինարարությանը այսպես կոչված կանաչ լույս է տվել դեռևս անցյալ տարվա օգոստոսին։ Նախագծի տարածքը 12 քառակուսի կիլոմետր է։ Հունվարին Իսրայելի իշխանությունները մրցույթ հայտարարեցին այս տարածքում մինչև 3400 բնակելի տների կառուցման համար։

Իսրայելի կողմից Արևմտյան ափում շինարարությունը նույնպես խստորեն դատապարտվում է միջազգային հանրության կողմից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի խոսքով՝ Իսրայելի կողմից նման ընդլայնումը «գոյության սպառնալիք» է ներկայացնում Պաղեստինի պետության ապագայի համար։