Ֆրիդրիխ Մերց. Մենք Կիևի հետ միասին կաշխատենք Գերմանիայում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացի երիտասարդ տղամարդկանց թվի կրճատման ուղղությամբ. վճռորոշ է, որ նրանք պաշտպանեն իրենց սեփական երկիրը

17:32, 15.04.2026

«Կիևի հետ միասին կաշխատենք Գերմանիայում ապաստան հայցող երիտասարդ ուկրաինացի տղամարդկանց թվի կրճատման ուղղությամբ», – այս մասին Բեռլինում Ուկրաինայի նախագահի հետ համատեղ կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի շահերից է բխում, որ երիտասարդ ուկրաինացի տղամարդիկ մնան հայրենիքում:

«Մենք սերտ համակարգում կունենանք, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր ապաստանել են Գերմանիայում: Մենք կհեշտացնենք նրանց տուն վերադառնալու գործընթացը: Ուկրաինայի հետ կաշխատենք Գերմանիայում ապաստանող երիտասարդ տղամարդկանց թվի կրճատման ուղղությամբ: Վճռորոշ է, որ այդ տղամարդիկ պաշտպանեն իրենց սեփական երկիրը», – հայտարարել է Մերցը:

Տեղեկության համար նշենք, որ Գերմանիայում Ուկրաինայի քաղաքացիներին շնորհում են փախստականի կարգավիճակ, ինչը նրանց հնարավորություն է տալիս ստանալ արտոնություններ, որոնցից օգտվում են ապաստան հայցող անձինք: Նրանք ունեն նաև աշխատելու իրավունք:

Նմանատիպ