Ֆրիդրիխ Մերց. Մենք ցանկանում ենք հրադադար Ուկրաինայում, բայց ոչ ցանկացած գնով, մենք չենք ուզում, որ Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի

21:08, 27.08.2025

«Մենք ցանկանում ենք կրակի դադարեցում Ուկրաինայում, բայց ոչ ամեն գնով, մենք չենք ուզում Ուկրաինայի կապիտուլյացիան», – այս մասին Մոլդովայի անկախության օրվա կապակցությամբ Քիշնև կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է Մոլդովայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ձեր պես, մենք էլ ուզում ենք, որ Ուկրաինայում զենքը վերջնականապես լռի։ Իդեալական կլիներ, եթե դա տեղի ունենար այսօր և անմիջապես։ Սակայն ոչ ամեն գնով։ Մենք չենք ուզում Ուկրաինայի կապիտուլյացիան։ Այդպիսի կապիտուլյացիան Պուտինին միայն ժամանակ կտա, և Պուտինը այդ ժամանակը կօգտագործի հաջորդ պատերազմի նախապատրաստության համար», – նշել է Ֆրիդրիխ Մերցը։

Նմանատիպ