Ֆրիդրիխ Մերց – Գերմանիան և Ադրբեջանը լրջորեն տուժել են պատերազմներից՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական շահերի առումով

20:13, 21.07.2026

Գերմանիան և Ադրբեջանը լրջորեն տուժել են այս պատերազմներից՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական շահերի առումով, Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Նա ասել է, որ չնայած ուկրաինական և հայ-ադրբեջանական հակամարտությունների մանրամասների տարբերություններին, Գերմանիան աջակցում է այս հակամարտությունների բանակցային լուծմանը։

«Գերմանիան և Ադրբեջանը լրջորեն տուժել են այս պատերազմներից՝ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական շահերի առումով։ Անկախ նրանից, թե որքան տարբեր են երկու հակամարտությունների մանրամասները, մենք բոլոր դեպքերում աջակցում ենք դրանց բանակցությունների միջոցով լուծմանը՝ հավատալով, որ միայն բանակցություններն են հանգեցնում վերջնական, երկարատև խաղաղության, անվտանգության և կայունության։ Ահա թե ինչու, պարոն նախագահ, ես ձեզ այստեղ՝ Գերմանիայում, հատուկ ջերմությամբ եմ ողջունում և շնորհավորում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության պայմանագրի կապակցությամբ։ Սա պատմական պայմանագիր է, որը բացում է դռներ տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող հակամարտության հաղթահարման համար։ Եվս մեկ անգամ, պարոն նախագահ, շատ շնորհակալ եմ այսօր Բեռլին կատարած Ձեր այցի համար։ Մենք անհամբեր սպասում ենք Ադրբեջանի և Գերմանիայի միջև լավ համագործակցության շարունակությանը», – ասել է Ֆրիդրիխ Մերցը։

Նմանատիպ