Ֆրիդրիխ Մերց. Գերմանիան ցանկանում է պահպանել Շենգենյան գոտին, սակայն այն չպետք է չարաշահվի միգրանտների անօրինական տեղափոխման մեջ ներգրավված հանցագործների կողմից
Գերմանիան ցանկանում է պահպանել Շենգենյան գոտին, սակայն այն չպետք է չարաշահվի միգրանտների անօրինական տեղափոխման մեջ ներգրավված հանցագործների կողմից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լյուքսեմբուրգի ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք, անշուշտ, ցանկանում ենք պահպանել Շենգենյան գոտին, սակայն Շենգենյան գոտու ներսում ազատ տեղաշարժը երկարաժամկետ հեռանկարում կաշխատի, եթե այն չչարաշահվի անօրինական միգրացիային նպաստողների, մասնավորապես՝ միգրանտների անօրինական տեղափոխման մեջ ներգրավվածների կողմից», – ասել է Գերմանիայի կանցլերը։
Ֆրիդրիխ Մերցը նաև ասել է, որ սերտորեն համագործակցում է Լեհաստանի հետ սահմանային վերահսկողության հարցում։
«Դոնալդ Տուսկի և իմ, ինչպես նաև մեր ներքին գործերի նախարարների միջև կա շատ սերտ, գործընկերային և բարեկամական համագործակցություն, քանի որ մենք ցանկանում ենք միասին լուծել ընդհանուր խնդիր», – նշել է Գերմանիայի ղեկավարը։