Ֆրիդրիխ Մերց. «Բոլորի համար պարզ է, որ Ուկրաինայի անհապաղ անդամակցությունը Եվրամիությանը անհնար է»

19:21, 24.04.2026

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Կիպրոսում կայացած Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովում քննարկվել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության նախապատրաստական գործընթացը։

Ինչպես նշել է Մերցը, ինքն առաջարկել է սկսել մի գործընթաց, որը ներառում է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման ռազմավարությունը։

«Բոլորի համար պարզ է, որ Ուկրաինայի անհապաղ անդամակցությունը Եվրամիությանը անհնար է։ Սակայն ես առաջարկեցի հիմա սկսել մի գործընթաց, որը ներառում է Ուկրաինայի անդամակցության նախապատրաստման ռազմավարությունը», – հայտարարել է Մերցը։

Նմանատիպ