Ֆրիդրիխ Մերց. Այն, ինչ հիմա անում է Թրամփը Մերձավոր Արևելքում, ոչ թե դեէսկալացիա է, այլ մասսայական էսկալացիա՝ անորոշ հետևանքով
Ֆրիդրիխ Մերց. Այն, ինչ հիմա անում է Թրամփը Մերձավոր Արևելքում, ոչ թե դեէսկալացիա է, այլ մասսայական էսկալացիա՝ անորոշ հետևանքով

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը Իրանի պատերազմի նկատմամբ:

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի գործողությունները չեն նպաստում իրավիճակի դեէսկալացիային, այլ ընդհակառակը՝ էսկալացիա են առաջացնում:

«Այն, ինչ հիմա անում է Թրամփը, ոչ թե դեէսկալացիա և խաղաղ լուծման հասնելու փորձ է, այլ մասսայական էսկալացիա՝ անորոշ հետևանքներով: Սրանք էսկալացիաներ են, որոնք վտանգ են ստեղծում ոչ միայն անմիջականորեն տուժածների, այլև բոլորիս համար», – հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը: