«Ֆրիդոմ Հաուս»-ը 2017 թ. հաշվետվությունում ճանաչել է հանրային հեռարձակողի կապակցությամբ իր սխալը
«Ֆրիդոմ Հաուս»-ը 2017 թ. հաշվետվությունում ճանաչել է հանրային հեռարձակողի կապակցությամբ իր սխալը

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային ոչկառավարական կազմակերպությունը, զարգացող երկրների մասին 2017 թ. հաշվետվությունում, ճանաչել է հանրային հեռարձակողի կապակցությամբ իր սխալը և հաշվետվությունում մտցրել է ուղղումներ:

Հաշվետվությունում նշված էր, որ Վասիլ Մաղլափերիձեն հանրային հեռարձակողի տնօրեն դառնալուց հետո փակել է երկրորդ ալիքը, որի եթերով ցուցադրվում էին խորհրդարանի նիստերը:

Կազմակերպությունը փաստաթղթում ուղղումներ է մտցրել ապրիլի 13-ին:

«Նշված հաշվետվության նախորդ տարբերակում սխալ էր նշված, որ հանրային հեռարձակողի երկրորդ ալիքը փակվել է: Ալիքի գործում է, ուղղակի նվազեցվել է կոնտենտը»,- նշված է Freedom House-ի ուղղումների մեջ, որը կցված է հաշվետվությանը:

 

Առաջին ալիքի գլխավոր տնօրեն, Վասիլ Մաղլափերիձեն այդ հաշվետվությունը անվանել է կոպիտ խախտում: Մաղլափերիձեի հայտարարությամբ, ցանկացած անձ կարող է միացնել ալիքը և տեսնել, որ խորհրդարանական նիստերը ցուցադրվում են սովորական ռեժիմով:

«Ինչպես երևում է «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպությանը լրատվություն փոխանցողները երկրորդ ալիքը միացրել են ոչնստաշրջանային շաբաթվա ժամանակ, կամ էլ այդ սուտը ներկայացրել են կանխամտածված»,-ասել է Մաղլափերիձեն: