Freedom House-ի հաշվետվության համաձայն Վրաստանը կրկին հայտնվել է մասնակիորեն ազատ երկրների ցուցակում
Freedom House-ի հաշվետվության համաձայն Վրաստանը կրկին հայտնվել է մասնակիորեն ազատ երկրների ցուցակում

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհում ազատության մասին 2018 թվականի հաշվետվությունը:

Հետազոտության համաձայն, Վրաստանը կրկին հայտնվել է մասնակիորեն ազատ երկրների ցուցակում: Երկրին հնարավոր 100 միավորից շնորհվել է 64-ը: Այս ցուցանիշը Վրաստանի համար անփոփոխ է վերջին երեք տարիների ընթացքում:

Մարդու ազատության, քաղաքական իրավունքի և քաղաքացիական ազատության տեսանկյունից Վրաստանը հնարավոր 7 միավորից ստացել է երեքը:

«Իշխող «Վրացական Երազանք» կուսակցությունը օրեր առաջ հաստատել է սահմանադրական փոփոխությունները, ինչը նրան աջակցող միլիարդատիրոջ ֆինանսական աջակցության հետ մեկտեղ, պարզ ցուցադրում է, որ ընդիմությունը գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն չի ունենա դիմադրել իշխող թիմին»,-ասված է հաշվետվության մեջ:

Բացի այդ, հաշվետվության հեղինակները նշում են, որ Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության համար ամենավրդովեցուցիչ վտանգ է հանդիսանում այն, որ որոշ ուժեր հնարավորություն ունեն սեփական օպոնենտներին պատժել երկրի սահմաններից դուրս:

«Փախստական ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին Թբիլիսիից առևանգել են տղամարդիկ, ովքեր տարածված լրատվությամբ զրուցում էին վրացերեն, դրանից հետո նրան տեղափոխել են Ադրբեջան, ինչը առաջացնում է զայրույթ, որ այս գործողությանը մասնակցել է նաև Վրացական կողմը»,- ասված է փաստաթղթում: