Ֆրանսուա Բայրու. Իլոն Մասկը սպառնալիք է ժողովրդավարական երկրների համար

10:38, 28.01.2025

Իլոն Մասկը վտանգ է ներկայացնում ժողովրդավարական երկրների համար, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն։

«Իլոն Մասկը վտանգ է ներկայացնում ժողովրդավարական երկրների համար». Պետք չէ թույլ տալ, որ փողը վերահսկի մարդու խիղճը», – ասել է Բայրուն տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իլոն Մասկը տեսազանգի միջոցով միացել էր գերմանական ծայրահեղ աջ կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ անցկացված հանդիպմանը և իր աջակցությունը հայտնել կուսակցությանը։

Նմանատիպ