Ֆրանսիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից մահացել է 574 մարդ
Ֆրանսիայում, վերջին մեկ օրում, կորոնավիրուսից մահացել է 574 մարդ

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 574 մարդ: Այսպիսով, երկրում զոհերի ընդհանուր թիվը կազմում է 14 967:

Այս պահի դրությամբ, Ֆրանսիայի հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում գտնվում է 6821 մարդ, որը նախորդ օրվա համեմատ պակաս է 24-ով: Այս ցուցանիշն արդեն 4-րդ օրն է նվազում է: