Ֆրանսիայում տեղադրվում են ինքնասպասարկման բժշկական տաղավարներ, նախագծի հեղինակները որպես պատճառ նշում են ֆրանսիական շրջաններում բժիշկների պակասի խնդիրը

14:05, 03.11.2025

Ֆրանսիայում տեղադրվում են ինքնասպասարկման բժշկական տաղավարներ։

Ըստ լրատվամիջոցների՝ բժշկական տաղավարները նման են շինարարական տարաների, իսկ ներսում կա պահարան՝ ստեթոսկոպով և տոնոմետրով։

Հիվանդները ստիպված կլինեն իրենք օգտագործել բժշկական գործիքներ, որոնց համար բժիշկը նրանց խորհուրդներ կտա տեսակապի միջոցով։

Նախագծի հեղինակների խոսքով՝ բժշկական տաղավարների տեղադրման նպատակն է վերացնել ֆրանսիական շրջաններում բժիշկների պակասի հետ կապված խնդիրները։

Ըստ Ֆրանսիայի առողջապահության նախարարության՝ երկրի շրջանների 90%-ը բժիշկների պակաս ունի։

«La Box Medicale» ընկերությունը պնդում է, որ նոր տեխնոլոգիան կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը և զգալիորեն կկրճատի ախտանիշների ի հայտ գալուց մինչև բժշկական բուժման սկիզբը ընկած ժամանակը։

Ֆրանսիացի որոշ բժիշկներ քննադատում են այս նախաձեռնությունը՝ նշելով, որ անհնար է հեռակա կարգով մանրամասն հետազոտություն անցկացնել։

Նմանատիպ