Ֆրանսիայում սպանված դպրոցի ուսուցչի հիշատակը հարգելու նպատակով, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում հազարավոր մարդիկ անց են կացրել ցույցեր

10:53, 19.10.2020

Ֆրանսիայում սպանված դպրոցի ուսուցչի Սամուել Պատի հիշատակը հարգելու նպատակով, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում հազարավոր մարդիկ անց են կացրել ցույցեր: Փարիզում ցուցարարները պաստառների վրա գրել են՝ «Ես ուսուցիչ եմ», «Ես Ֆրանսիան եմ»:

ՈՒսուցչի սպանության գործով Ֆրանսիայում ձերբակալվել է 11-րդ անձը: Փարիզի հանրահավաքին միացել են երկրի վարչապետը և մայրաքաղաքի քաղաքապետը: Մեկ րոպե լռությունից հետո հանրահավաքին հնչել է պետական ​​օրհներգը:

Հանրահավաքներն անց են կացվել են Լիլում, Մարսելում, Նանտում, Լիոնում, Ստրասբուրգում, Բորդոյում և այլ քաղաքներում: Դպրոցի ուսուցչին Փարիզի մոտակայքում սպանել էին հոկտեմբերի 16-ին: Տարածված տեղեկությամբ, ուսուցիչը աշակերտներին ցույց էր տալիս մահմեդական մարգարե՝ Մուհամեդի ծաղրանկարները:

Նմանատիպ