Ֆրանսիայում սպանված դպրոցի ուսուցչի հիշատակը հարգելու նպատակով, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում հազարավոր մարդիկ անց են կացրել ցույցեր
Ֆրանսիայում սպանված դպրոցի ուսուցչի Սամուել Պատի հիշատակը հարգելու նպատակով, Ֆրանսիայի մի քանի քաղաքներում հազարավոր մարդիկ անց են կացրել ցույցեր: Փարիզում ցուցարարները պաստառների վրա գրել են՝ «Ես ուսուցիչ եմ», «Ես Ֆրանսիան եմ»:
ՈՒսուցչի սպանության գործով Ֆրանսիայում ձերբակալվել է 11-րդ անձը: Փարիզի հանրահավաքին միացել են երկրի վարչապետը և մայրաքաղաքի քաղաքապետը: Մեկ րոպե լռությունից հետո հանրահավաքին հնչել է պետական օրհներգը:
Հանրահավաքներն անց են կացվել են Լիլում, Մարսելում, Նանտում, Լիոնում, Ստրասբուրգում, Բորդոյում և այլ քաղաքներում: Դպրոցի ուսուցչին Փարիզի մոտակայքում սպանել էին հոկտեմբերի 16-ին: Տարածված տեղեկությամբ, ուսուցիչը աշակերտներին ցույց էր տալիս մահմեդական մարգարե՝ Մուհամեդի ծաղրանկարները: