Ֆրանսիայում պատրաստվում են սահմանափակել սննդային հավելումները

14:26, 27.09.2018

Ֆրանսիայում պատրաստվում են սահմանափակել սննդային հավելումները: Համապատասխան օրինագիծը քննարկվում է Ֆրանսիայի օրենսդրական մարմնում:

Պատգամավորները պահանջում են, որպեսզի սննդի մեջ թույլատրելի լինի միայն սահմանափակված քանակությամբ հավելումներ և աղ:

Նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո սննդամթերքում հավելումների քանակը կրճատվելու է 7 անգամ: Մասնավորապես, յուրաքանչյուր մթերքում թույլատրելի կլինի միայն մեկ սննդային ներկ, համ պարունակող և կոնսերվանտ:

Ինչպես գրում է ֆրանսիական մամուլը, օրենքի գործարկումը նախատեսվում է 2025 թվականից:

Ընկերությունները, որոնք չեն կատարի հրամանը, կտուգանվեն:

Նշենք, որ սահմանափակումը պատկանելու է նաև հացին:

Նմանատիպ