Ֆրանսիայում ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է Ղուրանը այրելու մեջ

15:40, 04.06.2025

Ֆրանսիայում ձերբակալվել է տղամարդ, որը կասկածվում է Ղուրանը այրելու մեջ։

Հաղորդվում է, որ հունիսի 2-ի գիշերը նա գաղտագողի մտել է Վիլուրբանիի մզկիթներից մեկը, այնտեղից գողացել Ղուրանը, տեղում այրել այն և վառված մուսուլմանական սուրբ գիրքը թողել մզկիթի մուտքի մոտ։

Գործը քննում է Լիոնի դատախազությունը։

Իրավապահների փոխանցմամբ՝ ձերբակալվածն ունի հոգեբանական խնդիրներ, սակայն գործին միացել է նաև ահաբեկչության դեմ պայքարի բաժինը։

Նմանատիպ