Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարից զոհված և տուժած երեխաների ինքնությունը պարզել չի հաջողվում
Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարից զոհված և տուժած երեխաների ինքնությունը պարզել չի հաջողվում

Մինչ այժմ չի հաջողվում պարզել ավելի քան 10 աշակերտի ինքնություն, որոնք տուժել ե Ֆրանսիայի Պերպինյան քաղաքում դպրոցական ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով: Չի պարզվել նաև այն 4 աշակերտի ինքնությունը, որոնք զոհվել են: Այս մասին հայտարարություն է տարածել տեղի դատախազությունը:

Պերպինյանի դատախազի խոսքով, երեխաները ունեն լուրջ վնասվածքներ:

 

Ֆրանսիայի հարավային մասում, Իսպանիայի հետ սահմանին դպրոցական ավտոբուսը բախվել էր գնացքին: Բախման արդյունքում, ավտոբուսը կիսվել էր երկու մասի:

Միջադեպը տեղի է ունեցել երկաթգծի անցումային կետում: Ավտոբուսը տեղափոխում էր դպրոցականներին:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Պերպինիանում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա:

Տուժել է ավելի քան 20 աշակերտ, նրանցից 11-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավտոբուսում գտնվող աշակերտների տարիքը 11-ից 15 տարեկան է: