Ֆրանսիայում բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախման
Ֆրանսիայում բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախման

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բողոքի ցույց է տեղի ունեցել։ Հանրահավաքի մասնակիցները բողոքել են նախնական արդյունքների դեմ, որոնց համաձայն Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթում են ծայրահեղ աջ կուսակցությունները։

Բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախման։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցույցի մասնակիցների նկատմամբ։

Եվրախորհրդարանի ընտրություններում Մարին Լը Պենի կուսակցությունը՝ «Ազգային միություն» (RN) ստացել է ձայների ավելի քան 30%-ը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը՝ «Վերածնունդ»՝ 14,6%-ը։ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է կայացրել Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։