Ֆրանսիայում անտառային հրդեհների դեմ պայքարին օգնելու համար ներգրավվել են ռազմական ուժեր, մինչդեռ Իսպանիայում հայտարարվել է ազգային արտակարգ դրություն, երկու երկրներում էլ տարհանվել է ավելի քան 280 000 մարդ

14:31, 25.07.2026

Ֆրանսիան և Իսպանիան պայքարում են անտառային հրդեհների դեմ, ավելի քան 280 000 մարդ տարհանվել է,- հաղորդում է BBC-ն։

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինված ուժերը տեղակայել է հրդեհները մարելու համար։

Միևնույն ժամանակ, Իսպանիայում իրավիճակը ծանր է։ Մադրիդում և Ավիլայում տարհանվել է ավելի քան 60 000 մարդ։ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է ազգային արտակարգ դրություն։

Տեղական պաշտոնյաները հայտնում են, որ Մադրիդի մոտակայքում բռնկված հրդեհը ներկայումս «հրշեջների հնարավորություններից դուրս է»։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը այցելել է Մադրիդ նահանգի Սենիսենտոս գյուղում գտնվող հրդեհաշիջման համակարգման կենտրոն և ստուգել է փրկարարական աշխատանքները։

Սանչեսն ասել է, որ առաջնահերթությունը «կյանքեր փրկելն» ու բնակեցված տարածքների պաշտպանությունն է։ Նա ասել է, որ չնայած օդի ջերմաստիճանը նվազել է, հաջորդ մի քանի ժամերը դեռ դժվար կլինեն։

Նմանատիպ