Ֆրանսիայում, ահաբեկչության վայրում հայտնաբերել է ինքնաշեն պայթուցիկ սարք և զենք
Ֆրանսիայի ոստիկանությունը Տրեբեյում տեղի ունեցած ահաբեկչության վայրում հայտնաբերել է ինքնաշեն պայթուցիկ սարք և զենք: Ինչպես ահյտարարել են ոստիկանությունում, սուպերմարկետում հայտնաբերվել է նաև որսորդական դանակ:
Ոստիկանները խուզարկել են Կարկասոն քաղաքում գտնվող բնակարանը, որտեղ բնակվում էր հանցագործը: Բնակարանում հայտնաբերվել է նամակ, որտեղ 26 ամյա ահաբեկիչը խոստովանում է իր միանձնությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Մարտի 23-ին, Ֆրանսիայի Տրեբե քաղաքում իրականացրած ահաբեկչության արդյունքում զոհվել է երեք մարդ, և 16-ը վիրավորվել են: Ավելի ուշ մահացել է այն ոստիկանը, որը պատանդին ազատելու փոխարեն առաջարկել էր փոխանակում իր հետ:
Հարձակվողը մարոկացի Ռեդուան Լակդիմն էր, նրան հատուկ գործողության արդյունքում սպանել էին ոստիկանները: Իրավապահներին հաջողվել է ձերբակալել Լակդիմիի համախոհներին, ովքեր կապ ունեն ահաբեկչության հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan