Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լը Կորնուեն հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լը Կորնուեն հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լե Կոռնուան հրաժարական է տվել։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սեբաստիան Լե Կոռնուան հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Էմանուել Մակրոնին, ով ընդունել է նրա հրաժարականը։

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ սեպտեմբերի 9-ին նշանակված կառավարության ղեկավարը քննադատության է ենթարկվել հակառակորդների և աջակողմյանների կողմից՝ հոկտեմբերի 5-ին իր կառավարության մի մասը ներկայացնելուց հետո։

Սեբաստիան Լե Կոռնուան պետք է Ազգային ժողովին ներկայացներ ընդհանուր քաղաքականությունը հոկտեմբերի 7-ին։