Ֆրանսիայի պաշտպանության նախարար – ֆրանսիական ավտոարտադրողը, համագործակցելով փոքր և միջին պաշտպանական ձեռնարկությունների հետ, Ուկրաինայում կսկսի անօդաչու սարքերի արտադրությունը
Ֆրանսիական ավտոարտադրողը՝ փոքր և միջին պաշտպանական ձեռնարկությունների հետ համագործակցությամբ, Ուկրաինայում կսկսի անօդաչու սարքերի արտադրությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ սա Կիևի հետ «փոխշահավետ» համագործակցություն է։ Սեբաստիեն Լեկորնուն չի հստակեցրել սարքերի տեսակը, սակայն նշել է, որ դրանք նախատեսված են Ուկրաինայի զինված ուժերի համար։
Լեկորնուն նաև ընդգծել է, որ այս սարքերը հասանելի կլինեն նաև Ֆրանսիայի զինված ուժերի համար, որպեսզի նրանք ունենան մշտական տակտիկական և օպերատիվ պատրաստվածություն, որը համապատասխանում է Ուկրաինայի պատերազմի իրողություններին։
«Մենք սկսում ենք բոլորովին նոր գործընկերություն, որի շրջանակում խոշոր ֆրանսիական ավտոարդյունաբերական ընկերությունը կհամագործակցի ֆրանսիական փոքր և միջին պաշտպանական ձեռնարկությունների հետ՝ Ուկրաինայում անօդաչու սարքերի արտադրության գծեր ստեղծելու համար», – հայտարարել է Սեբաստիեն Լեկորնուն։