Ֆրանսիայի ներքին գործերի նախարար. Ակնհայտ է, որ ես պատասխանատու եմ տեղի ունեցող ամեն ինչի համար. որոշ քաղաքներում ոստիկանությունը կորցրել է վերահսկողությունը

13:09, 19.10.2026

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարում է, որ ինքն է կրում երկրում տեղի ունեցող անկարգությունների պատասխանատվությունը, քանի որ ոստիկանությունը կորցրել է իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։

«Ես ներքին գործերի նախարարն եմ։ Բնականաբար, ես պատասխանատու եմ տեղի ունեցող ամեն ինչի համար։ Ես հրաժարվում եմ հրաժարական տալ հենց այն պատճառով, որ պատասխանատու եմ տեղի ունեցող ամեն ինչի համար»,-  հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը։

Նա հավելել է, որ ֆրանսիական ոստիկանությունը որոշ քաղաքներում կորցրել է վերահսկողությունը, քանի որ լարվածության նման աստիճանը կանխատեսված չէր։

Նունյեսը նաև նշել է, որ բռնությունների հիմնական հրահրողները եղել են «վանդալները, թալանչիները և ծայրահեղ ձախ ակտիվիստները»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լորան Նունյեսը հրաժարականի դիմում է ներկայացրել Էմանուել Մակրոնին, սակայն Ֆրանսիայի նախագահն այն չի ընդունել։

«Կիրակի օրը ներքին գործերի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահին։ Հաշվի առնելով իրավապահ մարմիններում շարունակական ղեկավարման անհրաժեշտությունը՝ նախագահը մերժել է այդ առաջարկը»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ