Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, հաղորդում է BBC-ն։

Նախկին նախագահը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, այն բանից հետո, երբ Փարիզի դատարանը նրան մեղավոր է ճանաչել Մուամար Քադաֆիից միլիոնավոր եվրոներ անօրինական կերպով ընդունելու մեջ՝ 2007 թվականի Լիբիայի նախագահական ընտրություններում նրան հաղթելու օգնության դիմաց։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ դատախազները Սարկոզիի համար պահանջում էին յոթ տարվա ազատազրկում։ Սարկոզին պնդում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի։

Բացի այդ, Փարիզի դատարանը Նիկոլա Սարկոզիին արդարացրել է մնացած բոլոր մեղադրանքներից, այդ թվում՝ կոռուպցիայից և Ֆրանսիայում քարոզարշավի անօրինական ֆինանսավորումից։

Տեղեկատվության համար՝ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահ է եղել 2007-ից 2012 թվականներին։