Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի կալանքից ազատ արձակումից հետո Ֆրանսիան մտադիր է նախաձեռնել Ադրբեջանի հետ հարաբերությունների «կարգավորման» գործընթացը

18:27, 24.09.2026

Ֆրանսիան հայտարարում է Ադրբեջանի հետ հարաբերությունները «կարգավորելու» գործընթացի մեկնարկի մասին՝ կալանքից ֆրանսիացի քաղաքացու ազատ արձակումից հետո։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիացի քաղաքացի Մարտին Ռայանին ազատ արձակելու Ադրբեջանի որոշումը «քայլ է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Այն բանից հետո, երբ ներում ստացած Մարտին Ռայանը մեկնեց Փարիզ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Բաքվում Ֆրանսիայի դեսպանության միջոցով տարածած հակիրճ հայտարարության մեջ, նշեց, որ «այս որոշումը ադրբեջանական իշխանությունների հետ համբերատար և սկզբունքային երկխոսության արդյունք է»։

Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ Փարիզը մտադիր է շարունակել այդ երկխոսությունը։

Անցյալ շաբաթ Euronews-ը հայտնել էր, որ Փարիզը նպաստել է ռուս օլիգարխ Ուսմանովին ԵՄ պատժամիջոցների ցուցակից հանելուն՝ որպես մի շարք թյուրքալեզու երկրների կողմից նրա անունը ցուցակից հանելու ուղղությամբ ձեռնարկված ջանքերի մաս։ Հատկանշական է, որ ֆրանսիացի քաղաքացի Մարտին Ռայանի ներումը մասն էր կազմում Ռուսաստանի դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցների ցուցակից ուզբեկական ծագում ունեցող ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովին հանելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության։

Տասնամյակներ շարունակ Ֆրանսիան եղել է Հայաստանի ամենահաստատակամ աջակիցներից մեկը։

Նմանատիպ