Ֆրանսիայի կառավարությունը հաղթահարեց անվստահության երկու քվեարկությունը
Ֆրանսիայի կառավարությունն հաղթահարել է անվստահության երկու քվեարկություն։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»։
Մեդիայի տվյալներով՝ անվստահության քվեարկության պատճառը կառավարությանը վերագրվող քայլն էր՝ 2026 թվականի բյուջեի եկամտային մասը անցկացնել առանց խորհրդարանի համաձայնության։
Առաջին քվեարկությանը աջակցել է 269 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 288 ձայն։ Երկրորդ քվեարկությանը, որը ներկայացրել էին ծայրահեղ աջերը, ունեցել է ավելի քիչ աջակցություն։
Մեդիայի փոխանցմամբ՝ մի քանի ամիս տևած բանակցությունները բյուջեի շուրջ արդյունք չեն տվել։ Խորհրդարանում որևէ կուսակցություն չունի մեծամասնություն, և երկիրը շարունակում է գործել նախորդ տարվա բյուջեով։
Տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի կառավարությունը հույս ունի, որ բյուջեն վերջնականապես կընդունվի փետրվարի առաջին կեսին։