Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած տորնադոների հետևանքով 40 մարդ է տուժել
Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած հզոր տորնադոյի հետևանքով մոտ 40 մարդ վիրավորվել է։ Փոթորիկը վնասել է տներ և արմատախիլ արել ծառեր՝ տարածաշրջանում երթևեկության քաոս առաջացնելով։ Մոտ 2800 ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Ամենաշատը տուժել է Պիրենեյների լեռներում գտնվող Պոմա քաղաքը, որտեղ ապրում է մոտ 1000 մարդ։ Փոթորիկը վնասել է առնվազն 300 տուն։ Տասնհինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ հղի կին։
Փրկարարական գործողություններին մասնակցում է 120 հրշեջ։
Ստեղծվել են ապաստարաններ։ Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ քամու արագությունը կազմել է ժամում 117 կմ։