Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար. Ֆրանսիան կհատկացնի 40 միլիոն եվրո՝ ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից վնասված Չեռնոբիլի կամարի վերանորոգման համար
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Բենջամին Հադդադը հայտարարել է, որ Ֆրանսիան կհատկացնի 40 միլիոն եվրո՝ ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից վնասված Չեռնոբիլի կամարի վերանորոգման համար։
Ինչպես Բենջամին Հադդադը գրել է սոցիալական ցանցերում, Ֆրանսիան համագործակցում է Ուկրաինայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ՝ Չեռնոբիլի կամարի վերանորոգման համար։
«Այս պարտավորությունը նպաստում է բնակչության պաշտպանությանը և մեր մայրցամաքի միջուկային անվտանգության պահպանմանը։ Մեր աջակցությունը Ուկրաինային չի տատանվի։ Նրա անվտանգությունը նաև մերն է», – գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարը։
Ըստ նրա՝ «Մեծ քսանյակի» նախագահության ընթացքում Ֆրանսիան և կողմերը Չեռնոբիլի բացառման գոտու վերանորոգման աշխատանքների համար ընդհանուր առմամբ հավաքագրել են ավելի քան 278 միլիոն եվրո։