Ֆրանսիայի և Իտալիայի միջև լարվել են դիվանագիտական հարաբերությունները
Ֆրանսիայի և Իտալիայի միջև լարվել են դիվանագիտական հարաբերությունները

Ֆրանսիայի և Իտալիայի միջև լարվել են դիվանագիտական հարաբերությունները: Ֆրանսիան ընդունել է հարևան երկրից դեսպանին ետ կանչելու որոշում:

Պաշտոնական Փարիզի որոշման պատճառը Իտալիայի վարչապետ, Լուիջի Դի Մայոյի գործողություններն են: Փետրվարի 5-ին իտալացի քաղաքական գործիչը Փարիզի մոտակայքում հանդիպել էր դեղին բաճկոնավորների շարժման լիդերների հետ: Փաստը պատկերող լուսանկարները իր Թվիթերի էջում տեղադրել է անձամբ Լուիջի Դի Մայոն: Դրանից հետո Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել Իտալական կողմին չմիջամտել նրանց ներքին քաղաքականությանը:

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությամբ, երկու երկրների միջև նման լարվածություն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո չի եղել: