Ֆրանսիայի Դյունկերք քաղաքի մոտ գտնվող միգրանտների ճամբարում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել
Ֆրանսիայի Դյունկերքի մերձակայքում գտնվող Լյուն Բիչ միգրանտների ճամբարում հրաձգության հետևանքով զոհվել են անվտանգության երկու գործակալ և երկու միգրանտ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հենվելով ֆրանսիական լրատվամիջոցների վրա։
22-ամյա հարձակվողը հանձնվել է ոստիկանություն և խոստովանել հանցանքը։ Նրա խոսքով՝ նույն օրը դեպքի վայրի մոտ եւս մեկ մարդու է սպանել։
Տեղի պաշտոնյաները հարձակվողի մեքենայի մեջ հայտնաբերել են երեք հրազեն:
Լրատվամիջոցները հարձակման դրդապատճառների մասին տեղեկություն չեն հայտնում։