Ֆրանսիայի արտգործնախարարը մեղադրում է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ

17:30, 14.10.2026

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ։

«Մենք նաև մեղադրում ենք ադրբեջանական մի խմբի, որը, մեր կարծիքով, պատասխանատու է Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր հրահրելու և վիճահարույց սահմանադրական առաջարկներ տարածելուն ուղղված նախաձեռնությունների կազմակերպման համար», – ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ պաշտոնական Բաքուն խստորեն դատապարտել է Փարիզի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները։ Բաքուն հայտարարել է, որ Փարիզը դեռևս պատրաստ չէ հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերություններում բախման հռետորաբանությունից։

«Ֆրանսիացի պաշտոնյաները, որոնք քննարկում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, լավ կանեն, եթե կենտրոնանան այդ սկզբունքների հետևողական կիրառման վրա Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ Մենք կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելը և պահպանել փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները միջազգային հարաբերություններում», – ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։

Նմանատիպ