Ֆրանսիայի արտգործնախարար. Կրակի մասնակի դադարեցումը կօգնի մեզ հասկանալ՝ արդյոք Պուտինը պատրաստ է լուրջ խաղաղ բանակցությունների
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մասնակի հրադադարը, որը կտարածվի օդային և ծովային մարտերի և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների վրա, թույլ կտա Ուկրաինային և նրա դաշնակիցներին տեսնել, թե արդյոք Վլադիմիր Պուտինը գործում է բարեխղճորեն և պատրաստ է լուրջ բանակցություններ սկսել կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ։
Բարրոն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են ուկրաինական պատերազմում մեկամսյա մասնակի հրադադար հաստատել, ինչը չի ազդի առաջնագծում մարտական գործողությունների վրա։
Բացի այդ, Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են պատրաստ լինել վերսկսել բանակցությունները։