Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տարածում Վրաստանի քաղաքացիներին օրինական աշխատանքի օրենքի հաստատման մասին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը «Վրաստանի կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև որակավորված մասնագետների բնակության և շրջանաձև միգրացիայի մասին» համաձայնության վավերականացման առնչությամբ և Աշխատանքային միգրացիայի այլ նախագծերի մասին հրապարակում է տեղեկություն:
Ինչպես մեկնաբանում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում, Ֆրանսիայի ազգային ասամբլեան վավերացրել է «Վրաստանի կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև որակավորված մասնագետների բնակության և շրջանաձև միգրացիայի մասին» կնքված պայմանագիրը: Պայմանագիրն արդեն ստորագրել է Ֆրանսիայի նախագահը:
«Արտաքին գործերի նախարարությունը առողջապահության նախարարության հետ միասին, ակտիվ համագործակցում է եվրոպական գործընկերների և այլ պետությունների ժամանակավոր աշխատանքային միգրացիայի աջակցության նպատակով:
IOM-ի աջակցությամբ, աշխատանքային միգրացիայի պիլոտային նախագիծ է ընթանում նաև Լեհաստանի հետ, որտեղ աշխատում է Վրաստանի մոտ 30 քաղաքացի:
2018 թվականի օգոստոսին Վրաստան իրականացրած այցի ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան Վրաստանի համար կստեղծի աշխատանքային քվոտաներ: Վրաստանի շարունակում է այդ ուղղությամբ բանակցություններ վարել Գերմանիայի հետ»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում: