Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար. Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին

12:23, 22.01.2024

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին,-այս մասին դիվանագիտական ​​կորպուսին դիմելու ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես պետք է խաղաղություն գտնեն։

«Արդար և տեւական խաղաղություն՝ հիմնված միջազգային իրավունքի և երկու պետությունների տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս տարածաշրջանի ժողովուրդը պետք է կարողանա արժանապատիվ ապրել։ Նրանք պետք է կարողանան հարգանքով ապրել իրենց հիշողության, պատմության և մշակույթի նկատմամբ»,- ասաց Ստեֆան Սեժորնեն։

Նմանատիպ