Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար. Մենք այլևս չենք ապրում այն դարաշրջանում, երբ Լուիզիանան կարելի էր գնել, Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ և չի կարող խլվել
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կրկին իր աջակցությունն է հայտնել Գրենլանդիային և Դանիային: Ինչպես նշել է Ժան-Նոել Բարոն, այն դարաշրջանը, երբ հնարավոր էր գնել ուրիշի տարածքը, վաղուց անցել է։
Նախարարը որպես օրինակ բերել է Լուիզիանա նահանգը, որը Միացյալ Նահանգները գնել էր Ֆրանսիայից 1803 թվականին։
«Այն ժամանակները, երբ Լուիզիանան կարելի էր գնել կամ վաճառել, վաղուց անցել են: Գրենլանդիան վաճառքի համար չէ և այն չի կարող խլվել», – ասել է Ժան-Նոել Բարոն։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Դանիան կարող է հույս դնել եվրոպական երկրների համերաշխության վրա։
Հունվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան, իր գործընկերների հետ միասին, մշակում է ծրագիր այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները իրականացնի Գրենլանդիան զավթելու իր սպառնալիքը։