Ֆրանսիայի արդարադատության նախարար․ Երբ հարձակվում են ուսուցիչների կամ հանրային ծառայությունների վրա, արդարադատությունը պետք է պատշաճ կերպով արձագանքի, երեխաների գործողությունների համար ծնողները պետք է պատասխանատվություն կրեն

20:34, 02.10.2026
«Երբ հարձակվում են ուսուցիչների կամ հանրային ծառայությունների վրա, ակնհայտ է, որ արդարադատության համակարգը պետք է պատշաճ կերպով արձագանքի», – այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինը։
«Կա ակտիվ և բռնի փոքրամասնություն, մենք պետք է ձերբակալենք այդ մարդկանց և կանգնեցնենք արդարադատության առջև», – նշել է Ժերալդ Դարմանինը։
Արդարադատության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 28-ից ի վեր միջնակարգ դպրոցների շրջափակման հետ կապված անկարգությունների ընթացքում իրավապահ մարմինների իրականացրած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է մոտ 1 793 մարդ։ Նրանց 90 տոկոսն անչափահաս է, իսկ ձերբակալվածների մեկ երրորդին մեղադրանք է առաջադրված ֆիզիկական անձանց նկատմամբ բռնություն գործադրելու համար։
«Գլխավոր դատախազներին խնդրել եմ դատախազներից հնարավորինս արագ պահանջել վճռական արձագանք, սակայն, ամենից առաջ, քաղաքացիական պատասխանատվության սահմանում․ այսինքն՝ ծնողները իրենց երեխաների կատարած գործողությունների համար կրեն ֆինանսական, համապարտ պատասխանատվություն», – հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարարը։

Նմանատիպ