Ֆրանսիան Ուկրաինային լիցենզիա է տրամադրել ֆրանսիական արտադրության թևավոր հրթիռներ, ուղղորդվող ռումբեր և զենիթային հրթիռներ արտադրելու համար
Ֆրանսիան Ուկրաինային լիցենզիա է տրամադրել ֆրանսիական արտադրության թևավոր հրթիռներ, ուղղորդվող ռումբեր և զենիթային հրթիռներ արտադրելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք նոր համաձայնագրեր ենք կնքել A2SM, Aster 30 և SCALP համակարգերի լիցենզավորման վերաբերյալ, որոնք մեզ թույլ կտան շատ ավելի արագ զարգացնել այս հնարավորությունները մեր ուկրաինացի ընկերների հետ և Ուկրաինայի տարածքում», – ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինայի հարևան երկրներում կանցկացվեն զորավարժություններ։ Մակրոնի խոսքով՝ այս գործընթացը տեղի կունենա ծովում, ցամաքում և օդում։
«Այսօր մենք որոշում ենք կայացրել առաջիկա ամիսներին անցկացվելիք զորավարժությունների վերաբերյալ։ Դրանք կանցկացվեն Ուկրաինայի հարևան երկրներում՝ մեր ծրագրերը հաստատելու և ցույց տալու համար, որ մենք պատրաստ ենք՝ ուժեղ և հուսալի ցամաքում, օդում և ծովում», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նույն մամուլի ասուլիսում ելույթ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա հաստատեց, որ Մեծ Բրիտանիան կմիանա Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի օգնության վարկին։
«Այս համաձայնագիրը կապահովի, որ Ուկրաինան շարունակի ստանալ իրեն ամենաշատ անհրաժեշտ ռազմական կարողությունները», – ասել է Քիր Սթարմերը։