Ֆրանսիան պահանջել է Սիրիայի հարցով հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ

17:51, 21.01.2018

Ֆրանսիան պահանջել է Սիրիայի հարցով հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: Այս մասին Twitter-ում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը:

«Ղուտա, Իդլիբ, Աֆրին-Ֆրանսիան պահանջում  է Սիրիայի հարցով հրավիրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, շաբաթ օրը Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում գտնվող, կոնկրետ Աֆրինի տարածքում տեղակայված սիրիացի քրդերի դեմ սկսում է ռազմական գործողություններ:

 

https://twitter.com/JY_LeDrian/status/955031787088072705

Նմանատիպ