Ֆրանսիան մասշտաբային հրդեհների դեմ պայքարելու համար օգնություն է խնդրել Եվրամիությունից

13:22, 24.07.2026

Ֆրանսիան մասշտաբային հրդեհների դեմ պայքարելու համար օգնության խնդրանքով դիմել է Եվրոմիությանը,— այս մասին հայտարարում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով՝ արդեն հայտնի է, որ Ֆրանսիային կօգնեն Խորվաթիան, Պորտուգալիան, Չեխիան և Սլովակիան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնում նրանց։

«Երկրում, հատկապես Ժիրոնդում, մոլեգնող հրդեհների ֆոնին իրավիճակը կրկին շատ լարված է։ Իմ մտքերը մեր հրշեջների և փրկարարական ուժերի հետ են, ովքեր մարտնչում են հրդեհի ճակատում։ Նրանց արիությունը հարգանքի է արժանի։ Ֆրանսիան պահանջել է ակտիվացնել Եվրոմիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Շուտով կկարողանանք հույս դնել խորվաթական երկու «Canadair» ինքնաթիռի, պորտուգալական երկու «Air Tractor» ինքնաթիռի, ինչպես նաև Չեխիայից ու Սլովակիայից երկու ծանր «Black Hawk» ուղղաթիռի վրա։ Այս կոնկրետ, արագ և օպերատիվ համերաշխությունը թանկարժեք ուժ է այս փորձության մեջ։ Շնորհակալություն մեր եվրոպացի գործընկերներին իրենց համերաշխության համար»,— գրում է Էմանուել Մակրոնը։

Ի գիտություն՝ Ֆրանսիայում արդեն մի քանի օր է՝ պայքարում են անտառային հրդեհների դեմ։ Տարերքի պատճառով ավելի քան 30 000 մարդ է էվակուացվել (տարհանվել)։

Նմանատիպ